ՀԱՅ

Իմ մասին


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Նարեկ Խեչոյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանում, քաղաք Երևան (ըստ անձնագրի ՝ 1975 թ. հունվարի 5): 1984 թվակաից ապրում է Երևանում, մինչ այդ բնակվել է Կրասնոսելսկ շրջկենտրոնում, այժմ՝ քաղաք Ճամբարակ։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում՝ ավարտելով Գեղանկարչության բաժինը (1989 - 1993 թթ.)։ 1993 – 1995 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2004 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հեռուստաօպերատոր։ Լուսանկարչությամբ զբաղվում է սկած 1998 թվականից։

Ցուցահանդեսներ


Անհատական ցուցահանդեսներ․

«Մատերիա և Ոգի» - Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն (ՆՓԱԿ), Երևան - 2010:

«Մատերիա և Ոգի» - Նարեկացի արվեստի միություն, Երևան - 2011։

«Սկզբնականության պրոեկցիա» - Բյուրոկրատ սալոն, Երևան - 2011։

 Միջազգային ցուցահանդեսներ.

 Artisterium, 7th Tbilisi Annual International Contemporary Art Exhibition and Art Events – Թբիլիսի , Վրաստան - 2014

Միջազգային լուսանկարչության ցուցահանդես “The Discover Armenia project “, Բուխարեստ, Ռումինիա - 2015